Վիրաբուժություն
Ռեկտոցելե. izmirlianmedicalcenter.com
Օրեր առաջ Իզմիրլյան ԲԿ-ում իր զեկույց-ներկայացումով հանդես եկավ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական- օրդինատոր՝ Ռաֆայել Ռևազյանը: Ներկայացնելով ռեկտոցելե հիվանդությունը, կլինիկան և առաջարկվող լուծումները:
Ռեկտոցելե
Ռեկտոցելեն ուղիղ աղիքի պատի դիվերտիկուլանման գոյացություն (արտափքում) է` դեպի հեշտոցի կողմ (առաջային ռեկտոցելե) կամ դեպի պոչուկ-ուղիղաղիքային կապան (հետին ռեկտոցելե), վերջինս հանդիպում է հազվադեպ:
Հիվանդության պատճառագիտությունը.
- ռեկտովագինալ միջնապատի պաթոլոգիկ փոփոխությունները,
- հետանցքը բարձրացնող մկանի առաջային հատվածների հեռացումը,
- կոնքի հատակի մկանա-ջլոնային կառուցվածքի բնածին թուլությունը,
- հաստ աղիքի դիսֆունկցիաները,հիմնականում խրոնիկ փորկապությունների տեսքով,
- հետանցքի սֆինկտերների ֆունկցիաների խանգարում,
- կոնքի հատակի մկանների և ռեկտովագինալ միջնապատի տարիքային դիստրոֆիկ և ատրոֆիկ փոփոխություններ,
- կանանց սեռական օրգանների հիվանդություններ:
Կլինիկան
Հիվանդները ունենում են գանգատներ.
- դժվարացած կղազատում,որը ուղեկցվում է երկարատև ճիգերով.
- ուղիղ աղիքի ոչ լրիվ դատարկում.
- հեշտոցի հետին պատը ձեռքով ուղղելու կարիք, ուղիղ աղիքը դատարկելու համար.
- դիսպարեունիա (սեքսուալ ֆունկցիայի խանգարում):
Կանխարգելում
Ռեկտոցելեի կանխարգելումը խթանող գործոնների վերացումն է:
Ռեկտոցելեի առաջացման գործոններն են.
- Ծանր ֆիզիկական աշխատանքը. ժամանակակից հետազոտությունները արդեն ապացուցել են ֆիզ. աշխատանքի դերը ռեկտոցելեի առաջացման մեջ.այստեղ կարելի նշել նաև ծանր ֆիզիկական աշխատանք պահանջող սպորտային ձևերը:
- Շնչառական ուղիների քրոնիկ հիվանդությունները, քրոնիկ և երկարատև հազերը. հիվանդություններ, որոնք բերում են ներորովայնային ճնշման անընդհատ բարձրացման:
- Քրոնիկ փորկապությունները` պայմանավորված երկարատև ջանքերով, հետևաբար նաև ներորովայնային ճնշման բարձրացում:
- Ողնաշարի կոնֆիգուրացիոն փոփոխությունները:
- Հղիությունը. յուրաքանչյուր հաջորդ հղիությունը մեծացնում է ռեկտոցելեի առաջացման ռիսկը 31%-ով:
- Ծննդաբերական բարդ ընթացքը. վիրաբուժական միջամտություններ, սրընթաց ծննդաբերություն, շեքի պատռվածքներ, մեծ պտուղներ:
- Հիստերեկտոմիա:
- Ճարպակալումը. ապացուցված է, որ մարմնի զանգվածի ինդեքսի 30կգ/մ2-ով ավելացումը, ռեկտոցելեի առաջացման ռիսկը մեծացնում է 40-75%-ով:
Y=M/H2 =մարմնի զանգված(կգ)/հասակ(մ2) =մարմնի ինդեքս
Պետք է նշել, որ կեսարյան հատումն իջեցնում է ռեկտոցելեի առաջացման ռիսկը:
Ծննդաբերությունից հետո առաջանում է կոնքի հատակի մկանների տարանջատում նեյրոմուսկուլյառ դիսֆունկցիայի առաջացումով,որը ունի վերականգնման հատկություն:Այս կապակցությամբ հետծննդաբերական շեքի արտանկման սինդրոմի և ռեկտոցելեի առաջացմանն կանխարգելիչ միջոցներից է հատուկ մարմնամարզությունները,որոնք ամրացնում են կոնքի հատակի մկանները-Կեգելի մարմնամարզություն:
Բուժումը
Ռեկտոցելեով բոլոր հիվանդներին բուժումը պետք է սկսել հաստ աղիքի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի կոնսերվատիվ կարգավորումից:
Կոնսերվատիվ թերապիան դիետիկ սխեմա է,որը կիրառվում է ինչպես նախքան, այնպես էլ հետվիրահատական շրջանում:
- Դիետա. բջջանյութի քանակի շատացում, որի մեջ մտնում է սննդային թեփը, ծովային կաղամբ, կտավատի սերմեր՝ բնական կամ ֆարմակոլոգիական դեղերի ձևով:
- Օսմոտիկ լուծողական պրեպարատներ
- Պրոկինետիկներ. ՍԱՏ-ի մոտորիկայի կարգավորում
- Էուբիոտիկներ. աղիքային ֆլորայի կարգավորում:
Այսպիսով, վիրահատական միջամտության ցուցումներն են.
- Հիվանդին սուբյեկտիվ անհանգստացնում է հեշտոցի վրա ճնշման ազդեցությունը և գրպանիկի առկայությունը հեշտոցում.
- Ուղիղ աղիքի դատարկումը կատարվում է ձեռքի օգնությամբ.
- Բոլոր կոնսերվատիվ կոմպլեքս բուժումները ( լուծողական, դիետա,ֆիզ. վարժություններ և այլն) ապարդյուն էին:
Վիրաբուժական միջամտությունից հետո լավացումը լինում է 95-97% հիվանդների մոտ,վերականգնվում է կոնքի հատակի մկանների ֆունկցիաները և կարգավորվում դեֆեկացիոն ակտը:
Ռեցիդիվ լինում է մոտ 3-5%-ի մոտ:
29.05.2017 Կարդացեք նաև
18.04.2023
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ